«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն այս ընտրություններին չի առաջադրվել ԲՀԿ ցուցակով։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արարատ Զուրաբյանը նշել է, թե ինչու չի մասնակցելու․
«Մեկ պարզ պատճառ կա․ նախորդ ընտրություններին ձևավորվել էր «Ծառուկյան» դաշինքը, որտեղ ինձ առաջարկ էր արվել մաս կազմել։ Հիմա ԲՀԿ-ն ընդունել է որոշում մասնակցել ընտրություններին ոչ թե դաշինքով, այլ որպես կուսակցություն։ Ինքս լինելով ՀՀՇ վարչության նախագահ, գտնում եմ, որ պետք է մասնակցել ընտրություններին առանձին, կամ ընդհանրապես չմասնակցել։ Մասնակցելու մասով մեր կուսակցության շրջանակներում գտնում են, որ բավականաչափ բարդ կլիներ այս բարդ ժամանակաշրջանում, այս իրավիճակում հաղթահարել անհրաժեշտ շեմը, իսկ զուտ մասնակցել մասնակցության համար, գտնում եմ ոչ նպատակահարմար»,-ասաց նա։










































