Գվատեմալայի դատարանը նախկին զինվորական Սանթոս Լոպես Ալոնսոյին 5000 տարվա ազատազրկման է դատապարտել 171 մարդու սպանության մասնակիցը լինելու մեղադրանքով, հաղորդում է Ռիա Նովոստին: Նա դատապարտվել է 30 տարվա վաղեմության հանցագործությունների համար:
Դատարանը որոշել է, որ Ալոնսոն պատասխանատվություն է կրում 1982թ.-ին 171 մարդու սպանության համար և դատապարտել է ամեն զոհի համար՝ 30 տարվա ազատազրկման և ևս 30 տարի այլ դրվագով՝ անչափահասի առևանգման և սպանության համար:
Հաղորդվում է, որ Ալոնսոն, երկրում ընթացող քաղաքացիական պատերազմի ժամանակ, մասնակցել է Դոս-Էրես գյուղում կատարված սպանդին:









































