Ամերիկյան Ինդիանա նահանգի ձյունառատ մայրուղու վրա մի քանի տասնյակ մեքենաներ բախվել են միմյանց, ինչի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել 20 մարդ: Այս մասին հայտնում է WLS-TV հեռուստաալիքը:
Դեպքը տեղի է ունեցել Միչիգան սիթիի ծայրամասերում: Ոստիկանության գնահատականով՝ միմյանց են բախվել մոտ 15 բեռնատար և նույնքան էլ մարդատար մեքենաներ:
Դեպքի վայրում շարունակվում է փրկարարական օպերացիան, քանի որ վնասված մեքենաներում փակված են մնում մի քանի տուժածներ:
Սառն արկտիկական հոսանքով ձնաբուքն ԱՄՆ հյուսիս-արևելքն իր իշխանության տակ է առել շաբաթվա սկզբին և արդեն դարձել մի շարք ավտովթարների պատճառ:














































