Thursday, 04 06 2026
Ռուսահայերի «ուխտագնացությամբ» և պատժամիջոցներով Մոսկվան շարունակեց ՀՀ շրջափակումը
Անգամ ընտրության օրը պետք է սպասել ինտրիգների ռուսական կողմից. հունիսի 7-ից հետո էլ չեն հանդարտվի
Վաշինգտոնը խաղադրույք է կատարում Բաքվի վրա․ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր է կնքվել Ադրբեջանի հետ
08:10
Նավթի գներ – 03/06/26
Ռուսաստանը կրկին միջուկային ապոկալիպսիսի սպառնալիք է հնչեցրել
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ

Լուկաշենկոյի ու Փաշինյանի անձի խնդիրը չէ. ՀԱՊԿ անդամ երկրները պետք է երևույթի հանդեպ վերաբերմունք հայտնեն

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանի  կարծիքով՝ դեկտեմբերի 6-ին ո՛չ Հայաստանի և ոչ էլ Բելառուսի թեկնածուները կդառնան ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, և դրանից կշահի երրորդ երկիրը: «Ռուսաստանը կպահի իր ներկայացուցչին։ Իսկ եթե երկու կողմերը ընկալեն, որ այստեսակ առճակատումներից կարող են այլ երկրներ շահել, դա այլ հարց է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Թևան Պողոսյանն ընդգծեց՝ ՀԱՊԿ անդամ երկրները պետք է առաջացած խնդրի  վերաբերյալ իրենց վերաբերմունքն արտահայտեն։ Մեր այն դիտարկմանը, թե ՀԱՊԿ-ում չեն հարմարվում Փաշինյանին ու այն ամենին, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, Թևան Պողոսյանը պատասխանեց. «Իսկ արդյոք մենք գնացե՞լ ենք ՀԱՊԿ որևէ անհատին հարմարվելու համար։ Իրենց համար ի՞նչ տարբերություն՝ Փաշինյա՞նն է, թե՞ վաղը ՀՀ քաղաքացիները այլ մարդու կընտրեն։ Իրե՞նք են որոշելու՝ ով է լինելու ՀՀ ղեկավարը։ Կարող է վաղը Բելառուսում այնպիսի մարդ լինի, որ մենք ընդհանրապես չընդունենք կամ շատ սիրենք։ Միջպետական հարաբերությունները այլ դաշտում են, անձնական խնդիր չէ»։

Մեր զրուցակիցը հավելեց. «Լուկաշենկոյի ու Փաշինյանի անձի խնդիրը չէ… Շատ ավելի լավ, նոր թարմ արյուն եք ստացել, միգուցե դուք էլ սովորեք։ ՀԱՊԿ անդամ երկրները պետք է երևույթի հանդեպ վերաբերմունք հայտնեն»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում