Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ԱԺ-ում գումարվել է արտահերթ նիստ: Քննարկվում է Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը 2-րդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
Ինչպես նշեց արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը, ՀՀԿ խմբակցության առաջարկը վերաբերում էր վարչապետին սպասարկող ինքնաթիռից կամ ուղղաթիռից այլ անձանց կողմից օգտվելու կարգը ոչ թե վարչապետի, այլ կառավարության կողմից սահմանելուն. «Ինչպես նաև վերաբերում էր այլ անձանց կողմից օգտվելու դեպքում տեղեկատվությունը հրապարակային դարձնելուն»:
«Այս առաջարկը որևիցե ձևով չի առնչվում կառավարության կողմից ներկայացված նախագծի հետ, որը միայն վերաբերում է հանրապետության նախագահի և վարչապետի նստավայրերին»,- հայտարարեց Արթուր Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































