Կիևի ոստիկանապետ Վիտալի Եմեցը ժամանել է Պոլտավայի շրջանային վարչակազմի շենքի մոտ, որը փորձել են գրավել ծայրահեղական տրամադրված ցուցարարները՝ հաղորդում է Интерфакс-ը:
«Նա հանել է գլխարկը, որպեսզի մեկ րոպե լռությամբ հարգի Կիևում սպանված ակտիվիստների հիշատակը և բոլորի հետ երգել է Ուկրաինայի հիմնը»,- հաղորդել է գործակալության աղբյուրը, որը նաև հայտնել է, որ «դրանով ջերմաստիճանը նվազել է»:
Հաղորդվում է, որ դրանից հետո Եմեցը հեռացել է:











































