ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հաղորդել է, որ մի քանի երկրների դեսպաններ առաջարկել են խաղաղապահներ ուղարկել Սիրիա` հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքերով` համապատասխան առաջարկով որոշ երկրներ (որոնց անունները պետքարտուղարը չի հայտարարել) հադես են եկել Սիրիայի ճգնաժամի հարցով «Ժնև-2» համաժողովում:
Միևնույն ժամանակ Քերին նշել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը չի ցանկանում լքել իր պաշտոնը: Պետքարտուղարի կարծիքով` Ալ-Ասադի հեռանալը կլուծեր բոլոր խնդիրները:










































