Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Թավշյա հեղափոխությունից հետո նոր հեռանկարներ են բացվել ՄԱԿ-ի հետ համագործակցության ընդլայնման համար. Տիգրան Ավինյան

Նոյեմբերի 21-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի ղեկավարությամբ տեղի ունեցավ 2016-2020թթ. ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջև համագործակցության ծրագրի միջնաժամկետ վերանայմանը նվիրված նիստ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ասաց, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս ՄԱԿ-ի և դրա մասնագիտացված կառույցների հետ համագործակցությանը: Նա նշեց, որ միասնական ջանքերի շնորհիվ Հայաստանը մեծ առաջխաղացում է գրանցել 2030 համընդհանուր օրակարգի և Կայուն զարգացման նպատակների իրականացման գործում: Տիգրան Ավինյանը վերհիշեց նաև, որ վերջերս Շոմբի Շարփի հետ մասին անցկացրել էին Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը:

Փոխվարչապետի պաշտոնակատարը ընդգծեց, որ 2018թ. ապրիլ-մայիսին տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո նոր հեռանկարներ են բացվել ՄԱԿ-ի հետ համագործակցության առավել ընդլայնման ու ամրապնդման համար։ Նա հավելեց, որ կառավարության առաջնահերթություններն են ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացումը, օրենքի գերակայությունը ու մարդու իրավունքների պաշտպանությունը, արդյունավետ կառավարաման համակարգի ստեղծումը, ներառական տնտեսական աճի ապահովվումը, և, այս առումով, երկրի զարգացման տեսլականը լիովին համահունչ է Կայուն զարգացման նպատակների հետ։

Տիգրան Ավինյանի խոսքով՝ բարեփոխումներն էլ ավելի մեծ թափ կստանան գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք միանաշանակ լինելու են Հայաստանի անկախ պատմության ընթացքում ամենաազատն ու թափանցիկը, ինչի ապահովման գործում ՀՀ կառավարությունը կրկին սերտորեն համագործակցում է ՄԱԿ-ի՝ մասնավորապես ՄԱԶԾ-ի հետ:

Շոմբի Շարփն իր խոսքում նշեց, որ ՄԱԶԾ-ն արդեն 25 տարի գործունեություն է ծավալում Հայաստանում և ռազմավարական գործընկեր է հանդիսանում կառավարության համար՝ հատկապես կայուն զարգացման առավել բարդ մարտահրավերները հաղթահարելու գործում: ՄԱԿ-ի մշտական համակարգողը բարձր գնահատական տվեց ՀՀ կառավարության և միջազգային դոնորների հետ հաստատված համագործակցությանը՝ միտված Հայաստանում ՄԱԶԾ նպատակների իրականացմանը, մասնավորապես կայուն զարգացման տեսլականին համաձայն աջակցությունը համայնքներին աղքատությունը հաղթահարելու, եկամուտի կայուն աղբյուրներ ստեղծելու, կարողությունները զարգացնելու, իրավունքները կյանքի կոչելու առումով: Շոմբի Շարփն ասաց, որ այժմ երկրում հնարավորությունների յուրահատուկ պատուհան է բացվել և ՄԱԿ-ի ներկայացուցչությունը պատրաստ է առավելագույնս նպաստել հավակնոտ բարեփոխումների իրականացմանը:

Նիստի ընթացքում կողմերը նշեցին, որ 2016-2020թթ. ՀՀ կառավարության և ՄԱԶԾ-ի միջև համագործակցության ծրագրի միջնաժամկետ վերանայումը հնարավորություն է տալիս վերագնահատել անցած տարիների ընթացքում կատարած աշխատանքը, անհրաժեշտ շտկումներ մտցնել և շարժվել առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում