Լեոնարդո Դի Կապրիոյի «Օսկար» ստանալու հնարավորությունները երկու անգամ մեծացել են: Ավելի վաղ արդեն հաղորդվում էր, որ դերասանը ներկայացվել է մրցանակի «Լավագույն դերասան» անվանակարգում՝ «Գայլը Ուոլ Սթրիթից» ֆիլմում դերակատարության համար: Իսկ հունվարի 22-ին հաղորդվել է, որ Դի Կապրիոն այն չորս պրոդյուսերներից մեկն է, ովքեր մրցանակ կստանան, եթե ֆիլմը հաղթի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:
39-ամյա Դի Կապրիոյի համար սա «Օսկարի» արդեն հինգերորդ հավակնությունն է:











































