Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Արմեն Սարգսյանը ԹՈՒՄՈ կենտրոնում մասնակցել է Երեխաների համաշխարհային օրվան նվիրված հանդիպմանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է Երեխաների համաշխարհային օրվան նվիրված հանդիպմանը՝ միանալով ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ երեխաների ձայնը լսելի դարձնելու համաշխարհային նախաձեռնությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառման ընթացքում տարբեր կրթական հաստատություններ ներկայացնող երեխաները հնչեցրել են իրենց հուզող ամենատարբեր խնդիրները, որոնք վերաբերել են ինչպես իրենց իրավունքները լսելի դարձնելուն, կրթական համակարգի փոփոխության անհրաժեշտությանը, այնպես էլ գլոբալ հարցերի՝ 21-րդ դարի հմտություններին, հօգուտ ապագայի արվող ներդրումներին և այլ թեմաների:

Երեխաների բարձրացրած հարցերին իր խոսքերում անդրադարձել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ շեշտելով, որ իր համար երեխաները Հայաստանի Հանրապետության ամենաարժեքավոր քաղաքացիներն են. «Երեխաները ոչ միայն մեր ամենաարժեքավոր քաղաքացիներն են, ոչ միայն այն անձինք են, ովքեր ապագայում հաջողության հասնելու հսկայական հնարավորություն ունեն, այլև նրանք սովորում են շատ արագ: Սովորելն ամենաարժեքավոր գործողություն է և, իմ սահմանմամբ, երիտասարդության չափանիշը»:

Նախագահի բնորոշմամբ՝ իր համար երեխաներ, որպես այդպիսիք, չկան, կան անհատներ՝ անկախ տարիքից, և ծնողի դերը, կրթելուց բացի, երեխայի տաղանդը հայտնաբերելն է, քանի որ ոչ տաղանդավոր երեխաներ չեն լինում:

Անդրադառնալով օրվա բանախոս երեխաների կողմից բարձրացված՝ կրթական համակարգին վերաբերող խնդիրներին՝ նախագահ Սարգսյանը նկատել է, որ բոլոր ժամանակներում, անգամ իր ուսանողության տարիներին, կրթական համակարգի փոփոխության հարցեր բարձրացվում էին:

«Ուսուցչի դերը ոչ միայն կրթելն է, այլև կրթվելն ու երեխայի մեջ գտնելու այն տաղանդը, շնորհքը, որը երեխան ունի, ինչպես նաև աջակցել, որ այդ տաղանդը զարգանա: Սա է ուսուցչի դերը՝ մանկապարտեզում, դպրոցում, թե համալսարանում: Ձեզնից յուրաքանչյուրը ոչ միայն փայլուն ժողովրդի զավակ է, այլև ունի տաղանդ, որը մի օր կբացվի»,- ընդգծել է նա՝ ավելացնելով, որ ուսուցիչն էլ իր հերթին իր հեղիանկության համար պետք է քրտնաջան աշխատի, որպեսզի վայելի աշակերտների հարգանքը: «Ուսուցչի և աշակերտի միջև երկխոսություն պետք է լինի: Այդ երկխոսությունը պետք է սկսվի վաղ տարիքից ու շարունակվի մինչև համալսարան, և այդ դեպքում կունենանք իդեալական դպրոց, ուսուցիչ և աշակերտ: Մի կասկածեք՝ գիտելիքը կարևոր է»,-ընդգծել է նա:

Նախագահ Սարգսյանը նաև ցանկացել է անձամբ ծանոթանալ միջոցառման մասնակիցներից 12-ամյա Գոռ Համբարձումյանի հետ, ով թեև տեսողական խնդիր ունի, բայց դասերից բացի, զբաղվում է նաև երաժշտությամբ, սպորտով: Դիմելով Գոռին՝ նախագահն ասել է, որ ֆիզիկական խնդիր կամ հաշմանդամություն ունենալը երբեք թերություն չէ: «Գոռը ոչնչով չի տարբերվում, գուցե շատ ավելի մեծ առավելություններ ունի, քան մեզնից շատերը: Որևէ ֆիզիկական թերություն ունենալը թերություն չէ: Գոռ, դու վստահ եղիր, որ 21-րդ դարում կգտնվի ձև, որ դու կարողանաս տեսնել, և ես շատ ուրախ կլինեմ, որ այդ օրը ինձ նամակ գրես և ասես. «Պարոն Սարգսյան, ես տեսնում եմ»: Միայն մի հիասթափվիր, մի վախեցիր, դու լիարժեք մարդ ես, ուժեղ մարդ ես, հաջողություն քեզ»:

Նա պատմել է , որ վերջերս Գյումրի կատարած այցի ընթացքում եղել է «Արեգակ» ներառական փուռ-սրճարանում, շփվել է այնտեղ աշխատող շնորհալի երեխաների հետ ու շատ տպավորված է:

«Ձեզնից յուրաքանչյուրը հսկայական ապագա ունի, ձեզնից յուրաքանչյուրը լիարժեք մարդ է, ձեզնից յուրաքանչյուրը կարող է հասնել այն մեծ երազանքին, որ ունեք: Մենք բոլորս միասին պետք է ամեն ինչ անենք, որ ստեղծենք այն երկիրն ու կրթական համակարգը, որն ուզում ենք: Մենք կարող ենք դա անել: Դուք եք լինելու պատասխանատուն, որ Հայաստանն ունենա աշխարհի ամենալավ կրթական համակարգը: Վստահ եղեք, ուժեղ եղեք և գնացեք առաջ, երբեք չկորցնեք ձեր շնորհքը, զարմանալու, հայտնաբերելու, հարց տալու և սովորելու ունակությունը», -ընդգծել է նա:

Նախագահը մասնակցել է նաև ելույթներին հաջորդած քննարկումներին, պատասխանել երեխաների հարցերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում