Էներգետիկ շուկայի ազատական մոդելի անցումը Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների նվազեցմանը կհանգեցնի: Այս մասին նոյեմբերի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:
Նրա խոսքով, վերջին 6 ամիսների ընթացքում էներգետիկ ոլորտում մի շարք օրենսդրական բարեփոխումներ են իրականացվել, մասնավորապես, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները նախատեսում են 2020 թվականից Հայաստանի էներգետիկ շուկայի ազատական մոդելի ներդրում:









































