«Միլան»-ի գլխավոր մարզիչ Կլարենս Զեդորֆը մեկնաբանել է թիմի պարտությունը Իտալիայի գավաթի խաղարկության «Ուդինեզե»-ի դեմ խաղում:
«Թիմը ջանք չէր խնայում, բայց մեզ պակասում է կայունությունը: Լավատես եմ և կարծում եմ, որ մենք կարող ենք շտկել իրավիճակը: Միայն պետք է ջանասիրաբար աշխատենք:
Հասկանում ենք, որ երկրպագուների սպասելիքները մեծ են: Բայց հրաշքներ չեն լինում: Մենք դեռ կվերադառնանք: Միայն թե կարողանանք հանգստություն պահպանել»,- ասել է Զեդորֆը:








































