Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը զավեշտ է համարում այն, որ ընդդիմադիր կարգավիճակում Նիկոլ Փաշինյանը քննադատում էր Ազգային վիճակագրական ծառայության տնօրեն Ստեփան Մնացականյանին և ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, սակայն այսօր նրանք երկուսն էլ նույն պաշտոնին են։
«Նախկին իշխանություններից Նիկոլ Փաշինյանը թիրախավորել էր Մնացականյանին ու պարոն Մուկուչյանին ավելի, քան ինձ ու Շարմազանովին։ Բայց երկուսին էլ պահել է։ Կամ ժամանակին էր սուտ խոսում, այսինքն՝ այդ մարդիկ նկարիչ, քանդակագործ չեն, կամ էլ…Այդ մարդկանց այս բեմից ինչ ասես չէր ասում, ինչումն է Նիկոլ Փաշինյանի ճակատագրական շրջադարձի իմաստը։ Բա ինչի՞ ես նկարիչ պահել, ընգեր», – այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Աշոտյանը՝ ընդգծելով, որ նշված պաշտոնյաների պրոֆեսիոնալիզմը գնահատում է։








































