Պարտադիր ժամկետային զինծառայող Էդիկ Լյովայի Շահնազարյանի մահվան փաստի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն, որի արդյունքում էլ պարզ կլինի պատասխանատվության ենթարկող անձանց շրջանակը: Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք նաև, որ Էդիկ Շահնազարյանը բանակ էր զորակոչվել սույն թվականի հունվարի 14-ին: Հիշեցնենք, որ զինծառայողը մահացել է հունվարի 20-ին` ժամը 8:00-ի սահմաններում, Վաղարշապատի հիվանդանոցում:
Ըստ ՊՆ քննչական ծառայության` զինծառայողի մահվան պատճառը եղել է հիվանդությունը:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում









































