Friday, 03 05 2024
20:30
Պենտագոնի ղեկավարը կարծում է, որ Ռաֆահում Իսրայելի գործողության ժամանակը դեռ չի եկել
ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեության և տարածաշրջանային հարցեր
20:10
Բեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարանը, թունավոր ծխի տարածման վտանգ կա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կիրանց բնակավայրից 2500 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք
19:40
Քեմերոնը հայտարարել է, որ Կիևը կարող է բրիտանական զենքերն օգտագործել ՌԴ-ին հարվածելու համար, Կրեմլն արձագանքել է
Նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել Սիսիանի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում կիրառել իր փորձը
Գեղարքունիքի մարզում ապամոնտաժվել է 2 բենզալցակայան
Գազայում 141 լրագրող է զոհվել հակամարտության սրման սկզբից ի վեր
18:50
Քեմերոնը բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ 100-ամյա գործընկերության շուրջ
Պեսկովը չի հաստատել մայիսի 15-ին Պուտինի՝ Չինաստան մեկնելու լուրը
18:30
ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal
18:20
Կհանդիպեն Սի Ցզինպինը, Մակրոնն ու ֆոն դեր Լեյենը
18:10
«Ուկրաինան չի կարող հաղթել ՌԴ-ին միայն մարտի դաշտում». Սկիբիցկի
Թուրքիան հայտարարել է Ադրբեջանի հանդեպ իրավունքի մասին
«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». Ալիև
Վրաստանի նախագահը 25 կալանավորի է համաներել
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կա 2 զոհ
Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ
Կոռուպցիան զրկում է բանակին մարտունակ զենք ունենալու հնարավորությունից. Վարդապետյանը՝ Օհանյանին
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության
17:20
Տրինիդադ և Տոբագոն Պաղեստինն անկախ պետություն է ճանաչել
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
Իրանական պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է պարսկերեն ձեռագրային նմուշներին
Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին մեքենան բախվել է հողաթմբին
Կաթողիկոսը կարևորել է մշակույթների և կրոնների միջև երկխոսությունը
Քննարկվել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ՀՀՇ-ի սցենարը կրկնվում է․ Հասարակությունն անադեկվատ է և քաղաքական անցուդարձին երկրպագում է

Դեկտեմբերի 9-ին կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրությունները, սակայն այսօր շատերը խոսում են այն մասին, որ այս ընտրությունների քաղաքական բաղադրիչը շատ թույլ է, ինչը կարող է բերել ընտրարշավի, որը չի կարող ձևավորել որակյալ իշխանություն։

Դուք կանխատեսել եք, որ «Իմ քայլը» դաշինքը իր քաղաքական բազմաշերտության պատճառով կարող է պառակտվել, և իբրև օրինակ բերել եք 1990-ականները, երբ ՀՀՇ-ն բաժանվեց երկու ֆրակցիայի։ Որո՞նք են այս իրավիճակի նմանություններն ու տարբերությունները «Առաջին լրատվական»-ի հարցին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը պատասխանեց․ «Գիտեք, քաղաքական իրավիճակը, այսինքն՝ մարդիկ, որ մասնակցում են ընտրությանը, դա օբյեկտիվ մի բան է, որովհետև Լուսնից քաղաքական գործիչներ չեն իջնելու։ Հայաստանում չկա ձևավորված իրական քաղաքացիական հասարակություն։ Ես նկատի չունեմ գրանտների վրա նստած մարդու իրավունքների պաշտպանության կառույցներին, որովհետև դրանք ֆեյք օրակարգ են։ Այսինքն՝ մարդու իրավունքները մեր մոտ շատ միակողմանի են մեզ հրամցվում, և իրականում չեն ծածկում էն հսկայական դաշտը, որը կոչվում է մարդու իրավունքներ։ Մարդու իրավունքները, սովորաբար, պաշտպանվում են հենց մարդկանց կողմից, և ամեն մարդ ինքն է հասկանում, թե որն է իր իրավունքը»։

«Ցավոք, 30 տարվա մեջ մեզ չհաջողվեց իրական քաղաքացիական հասարակություն ստեղծել, որը կարող էր հիմք հանդիսանար քաղաքական ուժերի համար, որովհետև քաղաքական ուժերը պետք է հիմնվեն այդ կազմակերպված հասարակության վրա և պատվերն ու ֆինանսավորումը հենց էնտեղից ստանան։ Մեր մոտ էդպես չեղավ։ Եվ այս սցենարը հիմա կկրկնվի, որովհետև մենք չենք տեսնում հայ ժողովրդի կողմից, հայ հասարակության կողմից որևէ ցանկություն իր սեփական շահերը պաշտպանելու։ Մենք ավելի շատ երկրպագու ենք, քան ցանկանում ենք պաշտպանել մեր իրավունքները։ Իսկ դրա համար պետք է սկսել կառույցների ստեղծմամբ, այսինքն՝ հանրությունը պետք է ինքնակազմակերպվի»,- հավելեց բանախոսը։

Ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում