Tuesday, 23 06 2026
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Էլեոնոր Կարուան քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը
«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է․ ՄԻՊ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները

ԲԷՑ-ում դժգոհություն է հասունանում. էներգետիկայի փոխնախարարը ցանկանում է իր ընկերոջը տնօրեն դարձնել

Բարձրավոլտ էլեկտրացանցեր ՓԲԸ-ի ներսում լուրջ դժգոհություն է հասունանում՝ կապված տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման հետ։

Հիշեցնենք, որ ԲԷՑ-ի տնօրենը մի քանի օր առաջ հրաժարական տվեց, և այսօր արդեն էներգետիկայի նախարարությունը Վահե Մարտիրոսյանին նշանակել է ԲԷՑ-ի նոր տնօրենի պաշտոնակատար, որը մինչև երեկ ԲԷՑ-ի ֆինանսական բաժնի պետն էր։ Երեկ Մարտիրոսյանն ազատման դիմում է գրել, իսկ այսօր նշանակվել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

ԲԷՑ-ի աշխատակիցներին զայրացրել է այն փաստը, որ տնօրենի թափուր տեղի համար մրցույթ էր հայտարարվել, որը պետք է կայանար դեկտեմբերի 4-ին, և նախարարությունը, չսպասելով մրցույթի արդյունքներին, այսօր պաշտոնակատար է նշանակել։ Ի դեպ, պաշտոնակատարին կոլեկտիվին ներկայացրել է էներգետիկայի փոխնախարար Հակոբ Վարդանյանը և չի թաքցրել իր համակրանքը Վահե Մարտիրոսյանի նկատմամբ՝ անթաքույց հույս հայտնելով, որ հենց Մարտիրոսյանը կլինի ԲԷՑ-ի տնօրեն։ «Սա անթույլատրելի է։ Փոխնախարարը չի էլ թաքցնում, որ ուզում է, որ նա լինի տնօրեն։ Ու բացի դրանից, մեզ թվում է, որ հիմնարկի աշխատանքները չէին կանգնի, եթե մի 14 օր սպասեին, մրցույթը լիներ, նոր մրցույթի արդյունքում անցածին նշանակեին տնօրեն։ Էս կանխակալ մոտեցումը արդեն թափուր տեղի համար հայտարարված մրցույթում անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում։ Եթե փոխնախարարը ասում է, որ հուսով է, որ Մարտիրոսյանը կհաղթի, ամեն ինչ պարզ է դառնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դժգոհեցին աշխատակիցները՝ հավելելով, որ ԲԷՑ-ից էլ կան աշխատակիցներ, ովքեր ցանկանում են մասնակցել տնօրենի թափուր տեղի մրցույթին, բայց այս պայմաններում արդեն երկմտում են՝ արժի մասնակցել, թե ոչ։

Բացի այս ամենից՝ վերը թվարկվածներից ԲԷՑ-ի կոլեկտիվը ընդհանրապես հակված չէ Մարտիրոսյանին տեսնել տնօրենի պաշտոնում, ինչը, սակայն, չեն պատրաստվում հաշվի առնել էներգետիկայի նախարարությունում, քանի որ փոխնախարարը ամեն ինչ անելու է Մարտիրոսյանին տնօրեն դարձնելու համար։

Ի դեպ, էներգետիկայի ներկայիս փոխնախարարը՝ Հակոբ Վարդանյանը, որը Մարտիրոսյանին ցանկանում է դարձնել ԲԷՑ-ի տնօրեն, մինչ փոխնախարար նշանակվելը ԲԷՑ-ում ֆինանսական տնօրեն է եղել, նշանակված էր «Տաշիր»-ի կողմից և որոշակի կապերի մեջ է նաև վերջիններիս հետ։

Առհասարակ, էներգետիկայի նախարարությունում կարծես թե առաջնորդվում են դեռևս հին բարքերով, որտեղ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն էր որոշիչ։ Հենց այդ սկզբունքով էլ Գարեգին Բաղրամյանը նշանակվեց էներգետիկայի նախարար։ Նա ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի բաջանաղն է։

Ի դեպ, ԲԷՑ-ի աշխատակիցները նոր տնօրենի նշանակումը կարևորում են հատկապես վերջին շրջանի կոռուպցիոն բացահայտումների ֆոնին։

Հիշեցնենք, որ Պետական վերահսկողական ծառայությունը ԲԷՑ-ում մեծածավալ չարաշահումներ էր հայտնաբերել: ԲԷՑ-ի արդեն նախկին տնօրենը ներկայացել էր կառավարություն և պատրաստակամություն էր հայտնել բյուջե վերադարձնել 140 մլն դրամ: Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը վերջերս լրագրողների հետ զրույցում ասել էր, որ բացահայտվել է դեպք, երբ ԲԷՑ-ի տնօրեններից մեկն իր առանձնատունը կառուցել էր ԲԷՑ-ի աշխատողների միջոցով: Այդ մարդիկ աշխատավարձ էին ստացել տնօրենի տունը կառուցելու համար, բայց դա չպետք է լիներ նրանց գործը: «ԲԷՑ-ում ուսումնասիրությունները շարունակվում են, Հայաստանի պետական պարտքի զգալի մասն էներգետիկ ոլորտում է ծախսվել, և հիմա մենք հերթով նայում ենք այդ ոլորտը»,- ասել էր Դավիթ Սանասարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում