Հովհաննես Այվազովսկու «Ծովային բնապատկեր Ղրիմում» կտավը, որը հափշտակվել էր 2013թ. դեկտեմբերին Ղրղըզստանի պատկերասրահում անցկացված կորպորատիվ երեկույթի ժամանակ, վերադարձվել է պատկերասահին՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Կտավը Այվազովսկին վրձնել էր 1866-ին: Այն Ղրղըզստանի պատկերասրահին էր փոխանցվել 20-րդ դարի սկզբին:
Միլիցիայի աշխատակցի խոսքով՝ կտավը, որը մասնագետները գնահատում են մոտ 40 հազար դոլար, վերադարձնողները դրել էին պատկերասրահի շենքի մոտ:
Գողության ժամանակ չարագործը կտավը հանել էր շրջանակից, այդ իսկ պատճառով փորձագետները կասկածում են, որ կհաջողվի այն ամբողջությամբ վերականգնել:









































