Monday, 22 06 2026
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Բախվել են «Ֆորդ» և «Զիլ» մակնիշների ավտոմեքենաները․ կան 9 տուժած և զոհ

ՀՀ կառավարության ու ՀԲ ներկայացուցիչներն անցկացրել են մարդկային կապիտալի զարգացման վերաբերյալ քննարկում

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ այսօր կառավարությունում տեղի է ունեցել քննարկում մարդկային կապիտալի զարգացման վերաբերյալ:

Ինչպես հայտնում են փոխվարչապետի պաշտոնակատարի գրասենյակից, քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը և ՀԲ Երևանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն:

Համաշխարհային բանկի պատվիրակության անդամները, շնորհակալություն հայտնելով քննարկման կազմակերպման համար, ներկայացրել են ՀԲ-ի Մարդկային կապիտալի ծրագիրը, մանրամասն նկարագրել մարդկային կապիտալի համաթվի բովանդակությունն ու բաղադրիչները: Սիլվի Բոսութղոն խոսել է միջազգային լավագույն փորձից և ընդգծել, որ Հայաստանն ունի մարդկային կապիտալի մեծ ներուժ, որը պետք է իրացնել:

Քննարկման ընթացքում ընդգծվել է, որ Հայաստանը մարդկային կապիտալի ծրագրի վաղ կիրառող 28 մասնակից երկրներից մեկն է: Ծրագրի շրջանակներում դիտարկվում են երկրների կրթության, առողջապահության և սոցիալական ոլորտներում ձեռքբերումներն ու խնդիրները, որոնցից ելնելով, ըստ ՀԲ ներկայացուցիչների, կարելի է որոշել հաջորդ սերնդի մարդկային կապիտալի արտադրողականության մակարդակը: Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ նշյալ ոլորտներում պետք է ոչ թե ավելի շատ, այլ ավելի ճիշտ ներդրումներ կատարել, քանի որ մարդկային կապիտալի զարգացումն այն առանցքն է, որը կարող է իրական փոփոխություններ իրականացնել երկրում:

ՀՀ ֆինանսների, կրթության և գիտության, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների տեղակալները ներկայացրել են Հայաստանի մարդկային կապիտալի համաթիվը և իրենց ոլորտներում առկա խնդիրներն ու մարտահրավերները:

Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել նման քննարկումների կազմակերպումն ու մարդկային կապիտալի զարգացման վերաբերյալ մտքերի փոխանակումը: Նա կարևորել է խնդրի ինդեքսավորումը, որը երկրների կառավարությունների ուշադրությունը կենտրոնացնում է կոնկրետ թիրախների վրա:

Ինդեքսավորումը, ըստ Մհեր Գրիգորյանի, գնահատական է տալիս կառավարության արված և չարված քայլերի մասին և օգնում է հասկանալ հետագա անելիքների բովանդակությունը: Փոխվարչապետի պաշտոնակատարը քննարկման ժամանակ առանձնացրել է կրթության ոլորտում՝ կրթության և տնտեսության կապի ամրապնդման, առողջապահության ոլորտում՝ բուժումից դեպի հիվանդությունների կանխարգելում անցման և սոցիալական ոլորտում՝ մարդկանց աշխատելու մոտիվացման վերաբերյալ հնարավոր հետազոտությունների իրականացումն ու առկա խնդիրների լուծման տարբերակների վերհանումը:

Մհեր Գրիգորյանը կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել աշխատելու Համաշխարհային բանկի հետ մարդկային կապիտալի ծրագրի շրջանակներում և այդ ուղղությամբ հնարավոր ջանքերը ներդնել՝ ի բարօրություն հայ ժողովրդի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում