Մենք դատապարտում ենք նման գործարքները, համարում ենք այդ գործարքներն ուղղված ընդդեմ Հայաստանի շահերի և կարծում ենք, որ նման գործարքները խաթարում են ՀԱՊԿ կազմակերպության բովանդակությունը, այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Բելառուսի և Ադրբեջանի միջև ստորագրված ռազմական հուշագրին։










































