Իրանը չի ձգտում միջուկային զենք ստանալ: Նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռուհանին Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Մենք պահպանում ենք բոլոր միջազգային պայմանավորվածությունները, որոնք վերաբերում են միջուկային զենքի չտարածմանը»,- ասել է նա:









































