Toyota Motor-ի, ներառյալ «դուստր» Hino Motors-ի ու Daihatsu Motor-ի վաճառքը 2013-ին աճել է 2.4 տոկոսով՝ հասնելով 9.98 մլն ավտոմեքենայի:
Ինչպես հայտնում է Bloomberg գործակալությունը՝ նման արդյունքներով Toyota-ն երկրորդ տարին անընդմեջ դարձել է ոլորտի համաշխարհային առաջատար՝ առաջ անցելով General Motors-ից ու Volkswagen-ից, որոնք 2013-ին վաճառել են, համապատասխանաբար, 9.71 և 9.7 մլն ավտոմեքենա:
Toyota-ն հայտնել է, որ 2014-ին սպասում է վաճառքի 3.4 տոկոս աճի՝ ԱՄՆ-ում և Չինաստանում աճող պահանջարկի ֆոնին: Այսպիսով՝ այս տարի ավտոկոնցեռնի վաճառքը կարող է գերազանցել 10 մլն ավտոմեքենան:







































