Չինաստանի Անհոյ նահանգի դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել Թյանյի կեղծանունով ինտերնետ-գրողին, հաղորդում է BBC- ն:
Թյանյին դատապարտվել է պոռնոգրաֆիայի տարածման համար: Ոստիկանությունը սկսել է հետաքրքրվել նրանով, երբ նրա «Զբաղվածություն» վեպը համացանցում լայն տարածում է գտել:
Քննության վարկածով Թյանյին վաճառել է վեպի ավելի քան 7 հազար կրկնօրինակ և այլ էրոտիկ նովելներ՝ վաստակելով 21 հազար դոլար:
Չինաստանում պոռնոգրաֆիան արգելված է:
Սոցցանցերի օգտատերերը նշել են, որ դատավճիռը չափազանցված է, քանի որ սեռական բռնություններ իրականացնողները ավելի մեղմ պատիժներ են ստանում, քան էրոտիկ ստեղծագործությունների հեղինակները:









































