Ամերիկացի երգչուհի, դերասանուհի, ֆոտոմոդել Պերիս Հիլթոնը բաժանվել է դերասան, ֆոտոմոդել Քրիս Զիլկայից: Այս մասին գրում է TMZ լրատվական կայքը`վկայակոչելով Հիլթոնին և Զիլկային մոտ աղբյուրներին:
Կայքի տվյալներով Հիլթոնն ու Զիլկան բաժանվել են Ասպենի լեռնադահուկային հանգստավայր մեկնելու ընթացքում: Նրանք հանդիպում էին մոտ մեկ տարի և նշանված էին:
![]()










































