Իսպանիայում եղջերուին հետապնդող որսաշները ընկել են ժայռից։ Միջադեպը պատկերող տեսանյութը հրապարակել է Daily Mail-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Քասերեսի նահանգում։ Տեսանյութում երևում է՝ ինչպես է շների ոհմակը եղջերուին հետապնդում մինչև ժայռի կատարը։ Որսի հետ պայքարի ընթացքում շներից մի քանիսը ցած են ընկնում։ Միջադեպի ականատեսը ձայն է տալիս որսորդին՝ ասելով «հասի՛ր, շները ընկնում են», սակայն վերջինս չի հասցրել փրկել շներին։
Արդյունքում մի քանի շներ և եղջերուն ընկել են ժայռից։ Հայտնի չէ՝ կենդանի՞ են մնացել շները, թե՞ ոչ։ Իսպանիայի Թագավորության որսորդների միության ներկայացուցիչը հայտարարել է, որ շներին օգնություն է ցուցաբերվել տեղում, այնուհետև նրանց տեղափոխել են անասնաբուժական հիվանդանոց։











































