Եգիպտոսում զինված հարձակման հետևանքով սպանվել է 5, վիրավորվել 2 ոստիկան՝ հաղորդում է Reuters-ը:
Հաղորդվում է, որ անհայտ անձինք հարձակվել են Կահիրեից 100 կմ հարավ գտնվող Բենի-Սուեյֆ ավտոմայրուղում տեղակայված ոստիկանական անցակետի վրա:
Եգիպտոսում անվտանգության ոլորտում իրավիճակը կտրուկ սրվել է իսլամիստներին իշխանությունից հեռացնելուց հետո: Գրեթե ամեն օր հարձակումներ են տեղի ունենում ոստիկանության աշխատակիցների և զինծառայողների վրա: Հատկապես լարված իրավիճակ է Սինայի թերակղզում:











































