Պաբլո Պիկասոյի «Ծաղրածուի գլուխը» կտավը, որ իբր գտել են գտել է Ռումինիայում, և որի մասին հաղորդել են համաշխարհային լրատվամիջոցները, պարզվել է, կեղծ է: Նիդերլանդներում բնակվող ռումինուհի Միրա Ֆեթիքուն, որ Կարկալու գյուղում (երկրի արևելքում) նկար էր գտել, Mediafax-ին պատմել է, որ դա նախապես ծրագրված կատակ է եղել:
«Նրանք (խաղարկության կազմակերպիչները) ինձ նամակ են գրել` նշելով, որ մենք Պիկասոյի առաջքաշման մասին գեղարվեստական նախագծի մաս ենք կազմում, և որ մեր հայտնաբերած կտավը ստեղծվել է Եվրոպայում արվեստի գործերի ամենախոշոր կեղծողի կողմից »,- ասել է Ֆեթիքուն:
Հոլանդական Nos հեռուստաալիքի տվյալներով՝ «կատակի» հեղինակները եղել են թատրոնի բելգիացի երկու ռեժիսորներ: Նրանք հոկտեմբերի 31-ին Թուլչայի շրջանի անտառում թաղել են կտավը, իսկ հաջորդ օրը ուղարկել են վեց անանուն նամակներ, որտեղ նկարագրվել է կտավի գտնվելու վայրը և այն գտնելու մասին հրահանգներ: Ավելի ուշ հեղինակները նամակների միջոցով ծանուցել են նամակների հասցեատերերին, որ այդ քայլը Անտվերպենի թատրոններից մեկում նախորդ շաբաթ ներկայացված թատերական «Իրական կրկնօրինակ» պիեսից ներշնչված կատակ է եղել։











































