Ամերիկացի և վենեսուելացի գիտնականները ուսումնասիրել են Ամազոնի անտառներում ապրող երկու մեկուսացած ցեղերի կենսակերպը և հայտնաբերել են, որ հատուկ սննդակարգը օգնում է նրանց զարկերակային արյան ճնշումը բնականոն վիճակում պահպանվում է ողջ կյանքի ընթացքում։ Հնդկացիները հազվադեպ են մահանում երիկամային անբավարարվածությունից, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից՝ ներառյալ ինսուլտը և ինֆարկտը՝ գրում է lenta.ru-ն։
Գիտնականները ուսումնասիրել են տարիքի և արյան ճնշման ցուցիչների միջև կապը յանոմամո և եքուանա ցեղերի մոտ, որոնք ապրում են Վենեսուելայի ամազոնյան անտառներում, որտեղ հնարավոր չէ ցամաքային ճանապարհով հասնել։

Հայտնի է, որ յանոմամո ցեղը, որ գրեթե անձեռնմխելի քաղաքակրթություն է, շատ քիչ է աղ օգտագործում, և նրանց արյան ճնշման ցուցիչը աշխարհում ամենացածրն է։
Եքուանա ցեղախումբը բնակվում է քիչ հեռու, սակայն այս ցեղախումբը փոքր-ինչ կրում է արևմտյան կենսակերպի ազդեցությունը, քանի որ այստեղ հաճախ են լինում քարոզիչներ և ինքնաթիռների վայրէջքուղիներին ավելի մոտ են։ Այս ցեղախմբի մարդկանց սննդակարգում նույնպես աղը գրեթե բացակայում է և արյան ճնշման տատանումները տարիքի հետ աննշան փոփոխություներ են կրում։








































