Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Խուան Մատան առաջիկա օրերին կժամանի Մանչեսթեր՝ բուժզննում անցնելու «Յունայթեդ»-ում:
Ավելի վաղ ITV-ն տեղեկատվություն էր տարածվել, որ Մատայի տրանսֆերը կարժենա 31 մլն ֆունտ:
Եթե նա հաջողությամբ բուժզննում անցնի, ապա Անգլիայի գործող չեմպիոնի կազմում իր մեկնարկային խաղը կանցկացնի հունվարի 28-ին՝ Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրում կայանալիք «Քարդիֆ»-ի դեմ:
Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մատան անցկացրել է 13 խաղ:







































