«Գիտե՞ք, որ Մարտունու թոռ ա մեր չեմպիոնն ու ռեկորդակիրը, տեսա՞ք՝ ինչ արեց էս վերջերս»,- Մարտունիում կայացած հանդիպմանը հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ առաջարկելով բուռն ծափերով ողջունել Սիմոն Մարտիրոսյանին:
Փաշինյանը հավելեց, որ շնորհավորում և հպարտանում են նրանով. «Մենք մի ժողովուրդ ենք, ով Սիմոն Մարտիրոսյանի պես տղերք ունի, ով Յուրի Վարդանյանի նման մարդիկ է ունեցել, ով հերոսներ է ունեցել և ունի»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































