Ձյան առատ տեղումներն ու ուժգին սառնամանիքները, որոնք տարեսկզբին հարվածեցին ԱՄՆ հյուսիս-արևելքի և Միջին Արևմուտքի նահանգներին, սպառում են ամերիկացի դպրոցականներին զրկել լիարժեք ամառային արձակուրդներից: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Բանն այն է, որ այդ նահանգներում երեխաները պարապմունքների չեն հաճախել սառնամանիքներին ու ուժգին տեղումներին: Նման անկանխատեսելի ազատ օրերին երեխաներն ուսումնական բազմաթիվ ժամեր են բաց թողել:
Սա դեռ միայն տարվա սկզիբն է: Ավանդաբար ԱՄՆ-ի համար ամենաձյունառատ ամիսը փետրվարն է, որն առջևում է:









































