Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ընկերության թոփ մենեջերներին զգուշացրել է «պատերազմի պայմաններում» աշխատանքի մասին, հաղորդում է The Wall Street Journal-ը:
Ըստ պարբերականի՝ Ցուկերբերգը կարծում է, որ Facebook-ը ներդրողների և օրենսդիրների ուժգին ճնշման տակ է:
Ընկերության ղեկավարը թոփ մենեջերներից պահանջել է սոցկայքի անվտագության հետ կապված արագ որոշումներ կայացնել:
Ցուկերբերգն ընդգծել է, որ հիասթափված է քննադատությանն ընկերության արձագանից: