ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարության նիստում հայտարարել է, որ կառավարությունը 2014-ին ևս կփոխհատուցի անապահով սպառողների գազի ծախսը:
«Գազի գինը, անկախ բարձրացումից, անապահով խավերի համար կմնա նույնը»:
Նա նշել է, որ անհրաժեշտ է անապահովներին տրվող 32 դրամ փոխհատուցման դիմաց այժմ տրամադրել 56 դրամի փոխհատուցում:







































