Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ստանձնել է երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Առաջին անգամ եմ ստանձնում պաշտպանության նախարարի պաշտոնը և գիտեմ, որ դա անում եմ այն պահին, երբ շատ է քննադատվում անվտանգության ոլորտում պետության քաղաքականությունը»,-ասել է նա իր հեռուստաուղերձում:
Նեթանյահուն բացատրել է, որ անվտանգության ոլորտում իրադրության հետ կապված՝ երկիրը չպետք է արտահերթ ընտրություններ անցկացնի և «տապալի կառավարությունը»: Նա նաև ակնկալում է, որ կոալիցիոն դաշնակիցները «պատասխանատվություն կցուցաբերեն և չեն փորձի կառավարությանը ստիպել հրաժարական տալ»:
Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանը իր հրաժարականի մասին հայտարարել է նոյեմբերի 14-ին: Նման կերպ նա բողոք է հայտնել Գազայի հատվածում պաղեստիցնիների դեմ մարտական գործողությունները դադարեցնելու հետ կապված:










































