Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը նոյեմբերի 19-ին վերջնական ելույթով հանդես չի գա Կիևի դատարանում, քանի որ լուրջ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Այս մասին հաղորդում է РИА «Новости» -ն`վկայակոչելով փաստաբան քաղաքագետ Ալեքսանդր Գորոշինսկուն:
Նրա խոսքերով՝ Յանուկովիչը «հիվանդանոցում պառկած է»:
Փաստաբանը հաստատել է, որ Ուկրաինայի նախկին նախագահը սպորտային վնասվածք է ստացել:
«Նա չի կարող ինքնուրույն տեղաշարժվել: Ոտքի և ողնաշարի վնասվածքը, ըստ էության, շատ լուրջ է »,- ասել է նա:
Ավելի վաղ Սկլիֆոսովսկու ինստիտուտում մեկնաբանել են Յանուկովիչի հոսպիտալացման մասին տեղեկությունները: