Friday, 19 04 2024
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց

ՀՀ-ի ռազմավարական նշանակությունը մեծանում է․ ամենահարմար պահն է «հայ-իսրայելական ջերմացում» սկսելու համար

Այս շաբաթ հրաժարական տվեց Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը։ Հրաժարականի պատճառը Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան «Համաս» խմբավորման («Իսլամական դիմադրության շարժում») միջև Եգիպտոսի միջնորդությամբ կնքված համաձայնագիրն էր զինադադար հաստատելու մասին։ Իր ռազմատենչ հայացքներով հայտնի Լիբերմանը հայտարարել է, թե զինադադարը Գազայում և սկսված բանակցությունները «Համասի» հետ «կապիտուլյացիա են ահաբեկչությանը»։ Այս լուրը հատուկ ուշադրության չէր արժանանա մեր կողմից և կարևորություն չէր ունենա հայկական շահերի տեսանկյունից, եթե չլիներ այն փաստը, որ Լիբերմանը ամենաազդեցիկ ադրբեջանամետ լոբբիստներից է Իսրայելում և Իսրայել-Ադրբեջան ռազմավարական, ռազմաքաղաքական հարաբերությունների խորացման ամենաակտիվ ջատագովներից մեկը։

Շատ չանցած՝ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրեց, թե Իսրայելում ադրբեջանցիների հիմնական լոբբիստի հրաժարականը պատմական պահ է Իսրայելում Հայաստանի դեսպանություն բացելու և ռեզիդենտ դեսպան ունենալու համար: Հիշեցնենք, որ չնայած այն հանգամանքին, որ Հայաստան-Իսրայել հարաբերությունները նախորդ տարվա ընթացքում զգալիորեն աշխուժացել էին, այնուամենայնիվ, Հայաստանը մինչ օրս չունի դեսպանություն ո՛չ Երուսաղեմում, ո՛չ Թել Ավիվում։ Իսկ այս տարվա մարտի վերջին Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակված Արմեն Սմբատյանի նստավայրը Երևանում է։

«Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում խոսելով այս թեմայի շուրջ՝ իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսկինը կարծիք հայտնեց, որ ամեն դեպքում «այժմ շատ հարմար պահ է հայ-իսրայելական ջերմացում սկսելու համար»։

Պարոն Էսկին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լիբերմանն ամենաազդեցիկ ադրբեջանամետ գործիչներից է Իսրայելում, այս հրաժարականը պատուհան բացո՞ւմ է հայ-իսրայելական հարաբերությունների ակտիվացման և աշխուժացման, օրինակ՝ Երուսաղեմում հայկական դեսպանություն բացելու համար։

Կարծում եմ, որ ամեն դեպքում այժմ շատ հարմար պահ է հայ-իսրայելական ջերմացում սկսելու համար։ Այսօր Իրանը շատ բարդ վիճակում է և նրա ազդեցության հնարավորությունները նվազել են։ Իրանը գնում է դեպի անկում։ Նա հիմա գտնվում է շատ խիստ պատժամիջոցների ազդեցության տակ, որոնք շատ ծանր հետևանքներ կառաջացնեն իր համար։ Այնպես որ, Հայաստանը կարող է առերեսվել նաև իրանցի փախստականների խնդրին, և այս իրավիճակում Իսրայելի փորձը կարող է մեծ օգուտ տալ ձեզ։ Կարծում եմ՝ կես տարի անց ոչ թե հարյուրավոր, այլ տասնյակ հազարավոր իրանցի փախստականներ ճամփա կբռնեն դեպի Հայաստան։ Շատերը կփորձեն Հայաստանով անցնել Վրաստան, մի մասը կմնա Հայաստանում, մի մասն էլ կմեկնի Ադրբեջան։

Հարցի մյուս կողմը կապված է այն հանգամանքի հետ, որ վերջին շրջանում Ադրբեջանից լսում ենք ոչ բարեկամական հայտարարություններ Իսրայելի հասցեին։ Այնտեղ աճում են հակաիսրայելական տրամադրությունները, որոնք հրահրվում են նաև Իրանի կողմից։ Սա ևս կարևոր գործոն է։

Ինչ վերաբերում է Լիբերմանին, ապա չեմ կարծում, թե սկզբունքային տարբերություն կա՝ նա լինելու է պաշտպանության, թե, օրինակ, արտաքին գործերի նախարարը։ Իսրայելի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ որոշելու է վարչապետը, բայց ամեն դեպքում այսօր ամենահարմար պահն է երկու երկրների հարաբերությունները զարգացնելու համար։ Հայաստանը շատ լավ դեսպան ունի՝ Արմեն Սմբատյանը, որն աչքի է ընկնում բացառիկ դիվանագիտական ընդունակություններով, և ես հույս ունեմ, որ մենք շուտով կհանդիպենք նրա հետ և կկարողանանք ուրվագծել իսրայելա-հայկական երկխոսությունն ակտիվացնելու լուրջ ծրագիր։ Նման դեսպան ունենալու մասին կարելի է միայն երազել։ Նա հայտնի է ամբողջ աշխարհում թե՛ որպես երաժիշտ և թե՛ որպես դիվանագետ։ Նա աշխատել է Ռուսաստանում, երկար ժամանակ եղել է Լոնդոնում։ Նա մեծ փորձ ունի և լայն մտահորիզոն։ Մեզ հենց այսպիսի մարդ է պետք՝ երկու երկրների հարաբերությունները զարգացնելու համար։

– Բայց նրա նստավայրը ոչ թե Իսրայելում է, այլ Երևանում։ Նա ընդհանրապես գալի՞ս է Իսրայել, աշխատո՞ւմ է Իսրայելի կառավարության հետ, թե՞ ոչ։

– Հույս ունեմ, որ այժմ դա արդեն կսկսվի։ Անձամբ ես ուզում եմ հանդիպել նրա հետ։ Առայժմ նա հիմնականում եղել է Երևանում, բայց հիմա շատ հարմար պահ է աշխատանքներն ակտիվացնելու համար։ Դրանով պետք է զբաղվել։ Այնպես է ստացվել, որ մինչ օրս ոչ ոք լրջորեն չի զբաղվել իսրայելա-հայկական հարաբերություններով։

– Ստացվում է, որ հայ-իսրայելական հարաբերություններում վերջին կարևոր իրադարձություններն են Արմեն Սմբատյանի նշանակումը և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Իսրայել 2017 թ նոյեմբերին։ Բայց դրանից հետո լուրջ առաջխաղացում չի նկատվել մեր հարաբերություններում։

Կարելի է այդպես ասել, բայց հիմա ես հույս ունեմ, որ այդ հարցով վերջապես կսկսեն զբաղվել։ Կարծում եմ՝ Իսրայելի կողմից պատրաստակամություն կլինի, որևէ հակացուցում չկա։ Հակացուցումներ առաջ ուներ Հայաստանը՝ կապված Հայաստանի համար Իրանի ռազմավարական նշանակության հետ, բայց այժմ Իրանի կարևորությունը գնալով նվազում է։ Իրանը հիմա միայն խնդիրներ է ստեղծելու։ Մեզ սպասում են նոր ժամանակներ։

– Բայց մինչ այդ նախ պետք է հասկանալ, թե ի՞նչ ներքաղաքական փոփոխություններ կարող են լինել Իսրայելում։

Կարծում եմ՝ և՛ Իսրայելը, և՛ Ամերիկայի Միացյալ Նահանգները ուշադիր հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին այն պատճառով, որ Հայաստանը սահմանակցում է Իրանին, և կարևոր է, որ բոլորը հասկանան, որ Հայաստանը Իրանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով կարող է հայտնվել բավական բարդ կացության մեջ։ Եվ այստեղ գլխավորը առաջին հերթին Հայաստանին օգնելն է, որպեսզի վերջինս անցավ դուրս գա այդ վիճակից։

– Դուք շոշափեցիք շատ կարևոր և արդիական հարց՝ Իրանի խնդիրը, որի վրա է այսօր կենտրոնացած ԱՄՆ նախագահ Դ Թրամփի վարչակազմը: Նախորդ ամիս մեր տարածաշրջան այցելեց Թրամփի խորհրդականը՝ փորձելով ստանալ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի աջակցությունը Թրամփի հակաիրանական արշավին, բայց դատելով Երևանում իր կողմից արված հայտարարություններից, մասնավորապես «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցից՝ իրանագետները եկան այն եզրակացության, որ Հայաստանի ղեկավարությունը ընդունելի չի համարել ԱՄՆ-ի մոտեցումներն Իրանի հետ կապված խնդիրներին և, ըստ էության, մերժել է Իրանի դեմ կազմակերպված արշավին միանալու առաջարկը՝ ի տարբերություն Ադրբեջանի, որի ղեկավարության հետ բանակցությունները Բոլթոնը գնահատեց «արդյունավետ» եզրույթով՝ մատնանշելով, որ Իլհամ Ալիևի հետ քննարկվել են «Իրանին զսպելու քայլերը»։ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Բոլթոնն ասել է, թե «Իրանի հետ [Հայաստանի] սահմանը լուրջ խնդիր է լինելու»։ Նա փորձեց Իրանի, հայ-իրանական սահմանի հարցը կապել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ՝ ըստ էության հասկացնելով հայկական կողմին, որ եթե Հայաստանի ղեկավարությունը հակաիրանական պատժամիջոցներին միանալու անհնարինությունը բացատրում է Հայաստանի շրջափակված լինելու պայմաններում Իրանի հետ հարաբերությունների կենսական նշանակությամբ, ապա այդ դեպքում Ն Փաշինյանը ընտրություններից հետո կարող է «վճռական քայլեր ձեռնարկել» ղարաբաղյան հարցի լուծման ուղղությամբ, և այդ դեպքում կբացվեն թե՛ հայ-ադրբեջանական, թե՛ հայ-թուրքական սահմանները, և Իրանի հետ սահմանն այլևս մեծ կարևորություն չի ունենա։ Բայց ամբողջ հարցն այն է, որ նախ՝ ղարաբաղյան հարցի լուծումը միայն Հայաստանից չի կախված, երկրորդը՝ Հայաստանը երբեք չի փորձել մի գործընկերոջ հետ հարաբերություններն օգտագործել մյուսի դեմ։ Հետևաբար, դժվար թե հայկական կողմը փորձի օգտվել Իրանի բարդ վիճակից։

Ինչ վերաբերում է Հայաստանին՝ այսօր դա ամերիկյան թեմա է, ոչ թե իսրայելական, և կարծում եմ, որ Բոլթոնի հետ բանակցությունների ժամանակ Հայաստանի ղեկավարությունը պայմանավորվել է, թե ինչպես հետագայում կկառուցվեն հարաբերությունները Իրանի հետ։ Պարզ է, որ ոչ ոք չի սպասում Հայաստանից, որ նա անմիջապես կփոխի իր դիրքորոշումը։ Այդ հարցի հասցեատերերը ամերիկացիներն են, որոնց հետ դուք ունեք բավական լավ հարաբերություններ, ընդ որում վիթխարի տարածք եք տրամադրել Միացյալ Նահանգներին հսկայական դեսպանատան համար։ Եթե փորձենք հնարավորինս զգույշ արտահայտվել՝ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը հիմնականում զբաղված է այլ հարցերով, ոչ թե Հայաստանով։ Ուստի արդեն իսկ կա կարևոր համագործակցություն ԱՄՆ-ի հետ։

Ինչ վերաբերում է Իսրայելի հետ հարաբերություններին՝ խնդիրը շատ պարզ է․ դրանցով պետք է պարզապես զբաղվել։ Այնպես է ստացվել, որ Իսրայելն ու Հայաստանը չունեն դիվանագիտական լուրջ հարաբերություններ։ Իսկ այսօր Հայաստանը գնալով ավելի մեծ ռազմավարական նշանակություն է ստանում և՛ Միացյալ Նահանգների, և՛ այլ երկրների, այդ թվում՝ Վրաստանի համար։ Ուստի Իրանին պետք է հատուկ ուշադրություն դարձնել։ Այնպես որ, Իսրայելի կողմից որևէ ճնշում չի լինելու։ Պետք է պարզապես սկսել կառուցողական երկխոսություն, ընդլայնել երկկողմ տնտեսական համագործակցությունը։ Իսկ անձամբ իմ կարծիքով՝ այս առումով ամենագլխավորը Հայաստանի համար Սփյուռքի հետ աշխատելու իսրայելական փորձն ընդօրինակելն է։ Կարծում եմ՝ Հայաստանի առաջնահերթ խնդիրներից մեկն այսօր ձեր Սփյուռքը Հայաստան վերադարձնելն է, և այս իմաստով Իսրայելի փորձը շատ բան կարող է տալ։

– Եվ ընդհանրապես Իսրայելի հետ հարաբերությունները զարգացնելու Հայաստանի իշխանությունների գլխավոր շարժառիթը թերևս եղել է պետականության իսրայելական մոդելին ծանոթանալը։ Համաձայն չե՞ք։

Դա իսկապես շատ օգտակար կարող է լինել Հայաստանի համար։ Ես համոզված եմ, որ դա այսօր մեծ օգուտ կարող է տալ Հայաստանին։ Եվ ես մեծ հույսեր ունեմ, որ Արմեն Սմբատյանը կսկսի լրջորեն աշխատել, և ինչ-որ մի բան կստացվի, որովհետև նա տաղանդավոր մարդ է։ Բայց ավելի ակտիվ գործելու համար նա պետք է լիազորություններ ունենա Հայաստանի կառավարությունից։

– Թեև նոր կառավարությունից առայժմ չենք ստացել ազդակներ այս ուղղությամբ։

Նոր կառավարությունը Հայաստանում դեռևս չի ամրապնդել իր դիրքերը։ Նրա խնդիրներն առանց այդ էլ շատ են, և այս պահին նա ժամանակ չունի մտածելու միջազգային հարաբերությունների մասին։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում