Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Արցախը բոլորի համար բաց է. «Սասնա ծռեր»-ի ավտոերթը չի խոչընդոտվի

Այսօր «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը կազմակերպում է մեծ ավտոերթ դեպի Արցախ` մասնակցելու Արցախում ստեղծվելիք «Սասնա ծռեր» արցախյան կուսակցության հիմնադիր համագումարին: Ավտոերթի մասնակիցները համագումարին ներկա լինելուց բացի մի քանի օր կշրջեն նաև Արցախի քաղաքներում ու գյուղերում, հանդիպումներ կունենան արցախցիների հետ: Նրանք նախապես իրազեկել են Արցախի իշխանություններին։

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ավտոերթի իրականացման հետ կապված որևէ մտավախություն չունեն, «Սասնա ծռեր»-ի իրազեկումը ի գիտություն են ընդունել.«Փաստորեն թույլատրել ենք միջոցառում անեն, և եթե կանոնակարգված ամեն ինչ անեն, խախտումներ չլինեն, մենք որևէ խնդիր չենք տեսնում»,-ասաց քաղաքապետը։

Լեռնային Ղարաբաղի ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ֆելիքս Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նախապես իրազեկում եղել է և այս պահին ոստիկանությունն ուղեկցում է ավտոշարասյունը.«Համապատասխան վայրում, որտեղ իրենք դադար վերցնեն, ոստիկանությունն ապահովելու են հասարակական կարգը։ Այսինքն՝ ոստիկանությունն իրականացնում է Ոստիկանության մասին օրենքով իր վրա դրված բոլոր պարտականությունները»,-ասաց Ֆելիքս Հարությունյանը։

Բերձորի հայտնի միջադեպը այս անգամ Արցախի իշխանությունը խոստանում է՝ չի կրկնվի։ Ֆելիքս Հարությունյանի խոսքով՝ Բերձորի միջադեպի վերաբերյալ քննություն է իրականացվել, ոստիկանության մի շարք ծառայողներ ազատվել են աշխատանքից, մի շարքը ենթարկվել է կարգապահական տույժերի. «Նախորդի իրավական գնահատականն արդեն իսկ տրված է»,-ասաց նա։

«Արցախը բոլորի համար բաց է, մենք ուրախ ենք յուրաքանչյուր հայի համար, ով գալիս է Արցախ»,-ասաց նա։

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, անդրադառնալով ավտոերթին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ հույս ունեն, որ ամեն ինչ նորմալ կընթանա.«Բնական է, որ մենք մեր կողմից ամեն ինչ անելու ենք, որպեսզի նորմալ ընթանա այդ գործընթացը, և մնում է, որ մյուս կողմը նույնպես այդ շրջանակները պահպանի»,-ասաց նա՝ հավելելով, որ ուժային կառույցները կվերահսկեն, որ կարգ ու կանոնը պահպանվի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում