Friday, 12 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Ո՞վ կլուծի Հայաստանի խնդիրները

Ուկրաինայում իրադարձությունների լարվածությունը հասնում է գագաթնակետին: Ընդդիմության առաջնորդները երեկ հայտարարել են, որ նախագահ Վիկտոր Յանուկովիչին 24 ժամ են տալիս հրաժարականի մասին որոշում կայացնելու համար, այլապես ընդդիմությունն անցնում է գրոհի: Թե հատկապես ինչ գրոհի մասին է խոսքը` չի մանրամասնվում, սակայն ընդդիմությունը երեկ սկսել է ժողովրդական իշխանության կառույցների ձեւավորումը:

Ուկրաինայում իրադարձությունները զարգանում են մեծ թափով, եւ ամեն պահի ցանկացած տեղեկատվություն կարող է արդեն հնանալ կամ փոխվել: Ընդհանուր առմամբ, սակայն, պարզ է, որ այդ երկրում տեղի է ունենում ոչ միայն Ուկրաինայի ճակատագրի, այլ ընդհանրապես աշխարհաքաղաքական գործընթացների համար գերկարեւոր նշանակություն ունեցող գործընթաց, որը, դժբախտաբար, արդեն ուղեկցվում է նաեւ զոհերով:

Այդ գործընթացի որեւէ հանգուցալուծում անխուսափելիորեն իր անդրադարձն է ունենալու նաեւ Հայաստանի վրա, եւ այս տեսանկյունից, Հայաստանից Ուկրաինային ուղղված հայացքները, տարաբնույթ գնահատականներն ու տեսակետները ոչ միայն «ադրենալինի» արդյունք են, այլ միանգամայն տրամաբանական ուշադրության դրսեւորում:

Հայաստանյան հայացքների բաժանումը կարծեք թե հստակ է՝ մարդիկ, որոնք Հայաստանում էլ պայքարում են անկախության եւ ազատության, ժողովրդավարության համար, համակրում են ուկրաինական Մայդանի պայքարն ու հայտնում իրենց աջակցությունը: Իսկ մարդիկ, որոնց համար Հայաստանում իշխող համակարգի պահպանումը այս կամ այն կերպ նախընտրելի տարբերակ է, իսկ շատերի դեպքում կենսականորեն անհրաժեշտ, ուկրաինական իրադարձություններում համակրում են իշխանությունների գիծը:

Այստեղ, սակայն, մենք մեզ պետք է հարց տանք, իսկ արդյոք այս ամենը նշանակո՞ւմ է, որ եթե հաղթեց Ուկրաինայում ընդդիմությունը, ուրեմն այդ հաղթանակը նաեւ ալիքի ձեւով կհասնի մինչեւ Հայաստան: Եվ այստեղ մենք պետք է հիշենք «նարնջագույն հեղափոխության» օրինակը: Հայաստանում այդ հեղափոխությամբ էլ ոգեւորվել էին, սակայն ժամանակը ցույց տվեց, որ ոչ մի քաղաքական եւ աշխարհաքաղաքական պրոցես ինքնահոս չէ:

Հայաստանի հասարակության մի մասը կարող է ոգեւորվել Ուկրաինայից, մի մասը սպասումներ ունենալ, մյուս մասը վախենալ ալիքից, սակայն մի բան պարզ է, որ Հայաստանի խնդիրները բացառապես Հայաստանի հասարակության կամքից եւ հետեւողականությունից են կախված եւ լուծում կստանան միմիայն այդ գործոնների շնորհիվ, միմիայն այդ գործոնների արդյունքում: Եվ այս հարցում, իհարկե, անշուշտ դեր կխաղան հոգեբանական տարբեր խթանները, սակայն առանցքային նշանակությունը սեփական անելիքի հստակությունն է, իշխանական համակարգին հակազդեցության արդյունավետ մեթոդաբանության հասնելու մտավոր կարողությունը: Եթե դրանք չեղան, հոգեբանական ոգեւորության էֆեկտը շատ կարճ կլինի:

Այսինքն` հայաստանյան խնդիրները բացառապես հայ ժողովրդի լուծումների տիրույթում են, եւ կամ մենք կկարողանանք անել դա, կամ մեր փոխարեն ինչ-որ հարցեր կլուծեն ուրիշները` ներքին ու արտաքին ինչ-որ սուբյեկտներ, բայց կլուծեն բացառապես սեփական հարցերը, հասարակության հետ կապ չունեցող:

Այնուամենայնիվ, այս ամենով հանդերձ, ազատության գաղափարը գնահատող եւ ազատությունը եւ՛ որպես անհատի իրավունք, եւ՛ որպես հասարակության զարգացման առանցքային ելակետ դիտարկող որեւէ մարդ չի կարող անտարբեր մնալ եւ հաջողություն չմաղթել այդ արժեքի եւ իրավունքի համար պայքարող ուկրաինացի քաղաքացիներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում