Կիևում շտապօգնության հիվանդանոցի մոտ, որտեղ տեղափոխում են Գրուշևսկի փողոցի ընդհարումների ժամանակ վիրավորվածներին, բախում է տեղի ունեցել ակտիվիստների և «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման մարտիկների հետ, ովքեր փորձել են բուժհաստատությունից դուրս բերել տուժածներին ու տանել անհայտ ուղղությամբ: NEWSru.ua-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Բատկիվշչինա» խմբակցությունից Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Լեսյա Օրոբեցին իր ֆեյսբուքյան էջում:
Միլիցիան բարիկադներ է տեղակայել շտապօգնության հիվանդանոցի հատուկ բաժանմունքում և տուժածներին պահում է՝ ինչպես պատանդների:
Օրոբեցը փորձել է իմանալ տուժածների անունները, սակայն ուժայինները չեն բացել դռներն ու չեն պատասխանել պատգամավորի պահանջներին:
Օրոբեցի խոսքով՝ գրանցման մատյանում տուժածների մասին որևէ տվյալ չկա: «Սա ոչ թե հիվանդանոց է, այլ համակենտրոնացման ճամբար»,- գրել է Օրոբեցը:
Բժիշկները հայտնել են երեկ երեկոյան տուժած մի քանի տասնյակ մարդու մասին, սակայն կարծում են, որ գիշերը վիրավորվածների թիվը կարող է աճել:










































