Грузия Online-ի փոխանցմամբ՝ այսօր երկօրյա այցով Թբիլիսի է ժամանում ամերիկյան կոնգրեսականների հերթական պատվիրակությունը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն։
Վերջինիս խոսքերով՝ այս անգամ ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է կոնգրեսական Դեն Բարտոնը։ Ամերիկյան պատվիրակությունը Վրաստանում ծանոթանալու է անցկացված ժողովրդավարական բարեփոխումներին ու անվտանգության ապահովմանը։
Պատվիրակության կազմում են նաև գործարարներ, որոնք հանդիպումներ են ունենալու նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, վարչապետ Նիկա Գիլաուրիի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գեորգի Բոկերիայի հետ։
Հիշեցնենք, որ ապրիլից սկսած՝ սա ամերիկյան կոնգրեսականների պատվիրակության 5-րդ այցն է Վրաստան։