Մեծ Բրիտանիայից ուսանողուհի Սոֆի Միշելը մեկ տարում 60 հազար ֆունտ սթեռլինգ է վաստակել տեսագրությունների շնորհիվ, որտեղ նա հանդիսատեսի հետ շշուկով է խոսում, հաղորդում է The Mirror-ը: Նշվում է, որ 21-ամյա բրիտանուհին կատարողական արվեստ է ուսումնասիրում և ASMR ձևաչափով տեսագրություններ անում, որոննք հանգստացնող և քնեցնող են համարվում: Դրանցում աղջիկը շշուկով շփվում է հանդիսատեսի հետ՝ վստահորեն տեսախցիկին նայելով:
Հիմնական եկամուտը նա ստացել գովազդից, որը տեղադրել է իր տեսագրություններում: Վաստակած գումարը Միշելը ծրագրում է ծախսել կրթության վրա: Աղջկա խոսքով՝ ինքն այդպիսի բլոգների մասին իմացել է, երբ իր եղբոր մոտ գխուղեղի ուռուցք են ախտորոշել, և նա սթրեսի դեմ պայքարի միջոց էր որոնում: Ավելի ուշ Միշելը որոշել է մյուսներին օգնել պայքարել ընկճախտի դեմ:







































