Monday, 15 06 2026
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
17:17
Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը
Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
17:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ Արաղչի
17:08
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
17:04
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ

Հայաստանում աճել է անպտղությամբ տառապող տղամարդկանց թիվը (տեսանյութ)


«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, Մարդու վերարտադրողականության կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Էդուարդ Համբարձումյանը:

– Պարոն Համբարձումյան, վերարտադրողական բժշկությունը Հայաստանում զարգացման ո՞ր փուլում է գտնվում:

– Հայաստանում վերարտադրողական բժշկությունը որոշ չափով միշտ էլ եղել է զարգացած, միշտ էլ ունեցել ենք անպտղությամբ զբաղվող կենտրոններ, բայց կոնկրետ վերարտադրողական բժշկությամբ վերջին տասը տարին է (արտասահմանում երեսուն տարի է՝ զբաղվում են), ինչ սկսել ենք զբաղվել: Այն մակարդակը, որը պահանջվում է վերարտադրողական բժշկությամբ զբաղվող կենտրոններից, Օկոևի ղեկավարած «Մոր և մանկան կենտրոն»-ն է: Այս տարի տասը տարին է լրանում արտամարմնային բեղմնավորման մեթոդով առաջին ծնունդի: Եթե հիշում եք, եռյակ ծնվեց: Որոշ ժամանակ անց մի քանի նմանատիպ կենտրոններ բացվեցին Հայաստանում, ինչը ուրախալի է, քանի որ միշտ անհրաժեշտ է մրցակցություն և տարբեր մոտեցումներ լինեն, և ընդհանրապես բնակչության պահանջը շատ ավելի շատ է, քան մեր կենտրոնը կարող է երբևիցե բավարարել:

– Իսկ բժիշկների վերապատրաստման առումով որքանո՞վ են կարողանում փորձի փոխանակում իրականացնել, հետ չմնալ պրոցեսներից:

– Ինտերնետի այս դարում գիտական նորություններից հետ մնալը շատ դժվար է: Նույնիսկ մեր հիվանդներն են այսօր այնքան զարգացած, կրթված, ինչը նախկինում չէինք տեսնի: Ընդհանրապես վերարտադրողական բժշկությունը նոր է սկսում գիտական ուսուցողական մասը կազմակերպել՝ դպրոցներ, համալսարաններ և օնլայն համալսարաններ են ստեղծվում: Երբ 15 տարի առաջ Միացյալ Նահանգներում էին աշխատում, չկար դպրոց Միացյալ Նահանգներում, որ կրթեր սաղմնաբանությունը: Մեկը մյուսին սովորեցնելով՝ առաջ էին գնում, իսկ հիմա արդեն կան համալսարաններ, որտեղ, որպես բժշկության կարևոր ճյուղ, դասավանդում են և սովորեցնում վերատրադրողական բժշկություն: Ցավոք սրտի, Հայաստանում սա դեռ չկա, բայց մեր մասնագետներն արտասահման գնալով, մեկը մյուսին կրթելով՝ հասել են այն մակարդակին, որ այսօրվա կենտրոնները բոլորը գործում են պատշաճ մակարդակով:

– Շատերը գաղտնի են պահում, որ վերարտադրողական բժշկությանն են դիմել: Խուսափում են Հայաստանում դա անել, Ռուսաստան և Եվրոպա են գնում, այնտեղ երաշխիքնե՞րն են շատ տալիս, թե՞ մենթալիտետի խնդիր է:

Այս հարցը շատ ավելի արդիական էր մի քանի տարի առաջ՝ մինչև վերարտադրողական բժշկության վերելքը, որովհետև արդեն տարբեր կենտրոններ հավասարապես համազոր աշխատում են, հիմա այդ հարցը մի քանի բաղադրիչներ ունի. առաջին՝ երբեմն զույգերը ցանկություն են հայտնում, որ գաղտնի մնա, և մենք գաղտնիությունը միանշանակ պահպանում ենք, բայց նախկինում արտասահման էին մեկնում, քանի որ Հայաստանում արտամարմնային բեղմնավորությամբ զբաղվող կենտրոններն այդքան զարգացած չէին, և մենք չէինք կարող պատշաճ մակարդակով հրամցնել այդ ծառայությունը: Հիմա, ընդհակառակը, մեզ մոտ են գալիս Եվրոպայից և Միացյալ Նահանգներից, մանավանդ՝ Ռուսաստանից: Որպես օրենք՝ դրսից եկած զույգերից մեկը այլազգի է լինում:

 -Որքանո՞վ է այսօր Սփյուռքի համար հասնելի մեր բժշկության այս ճյուղը, որքանո՞վ է սա տուրիզմի զարգացման համար հիմք հանդիսանում: Արդյո՞ք կարողանում ենք ճիշտ մարքեթինգ իրականացնել:

– Մենք տարբեր երկրներում ունենք կոլեգաներ և ընկերներ՝ հայազգի և ոչ միայն, որոնց հետ մենք աշխատում ենք, շփվում: Եվ եթե ինձ մոտ պատահական ֆրանսիացի է գալիս, ես գիտեմ՝ ում մոտ կուղարկեմ Ֆրանսիա, նրանք էլ նույնպես՝ եթե հայ է գալիս, ուղարկում են Հայաստան: Ավելին, Սփյուռքը միշտ հաճույքով է գալիս, նախ որովհետև հայրենիքն է, երկրորդ՝ որովհետև նրանք այստեղ կարող են շատ ավելի էժան ստանալ նույն մակարդակի օգնությունը, ինչը Եվրոպայում և Միացյալ Նահանգներում երկու-երեք անգամ կարող է թանկ լինել:

– Գները ի՞նչ միջակայքում են տատանվում, ենթադրվո՞ւմ է, որ մեզ մոտ համեմատած էժան կլինի:

– Այո, բայց մեր բնակչության համար այն դարձյալ թանկ է: Միացյալ Նահանգների հիսունից ավելի նահագներում տարբեր օրենքներ են գործում, Մասաչուսեթսում գրեթե եվրոպական գներ են, քանի որ այնտեղ ապահովագրական բժշկությունը ծածկում է այս խնդիրները, 4-6 հազար դոլար արժե մեկ արտամարմնային բեղամնավորման փորձը, հարևան Նյու Յորքում՝ 15-20 հազար դոլար, մի քանի անգամ ավելի թանկ: Իհարկե Նյու Յորքի հայ բնակչությունը կուզենա գալ Բոստոն կամ Հայաստան, Եվրոպայում այն արժե 4-6 հազար, Հայաստանում՝ 2-3 հազար դոլար, այսիքն շատ ավելի էժան է, որակը նույնն է, նույն դեղորայքն ենք օգտագործում, նույն մեթոդները, նույն գործիքները:

– Քանի՞ տոկոս երաշխիք եք տալիս վերարտադրողական բժշկության կարիք ունեցողներին, և ո՞ր դեպքում է վերարտադրողական բժշկությունն անզոր:

– Բժշկության մեջ չկա հարյուր տոկոսանոց ոչ մի բան: Նա, ով հարյուր տոկոսանոց երաշխիք է տալիս, արդեն բժիշկ չէ: Ամբողջ աշխարհում վերարտադրողական բժշկության լավագույն և վատագույն արդյունքները քառասուն տոկոսի շուրջն են տատանվում: Այսինքն՝ լինելով այդքան թանկ և այդքան դժվարություններով անցնող պրոցես՝ զույգը կարող է պատահի, որ չհասնի արդյունքների: Եվ սա է, որ հոգեբանորեն, էլ չեմ ասում ֆինանսապես՝ շատ անգամ ճնշում է զույգերին: Եվ սա է այն հարցը, որի շուրջ տարիներ շարունակ մտածել ենք, պայքարել ենք, որ կարողանանք ինչ-որ մի ձևով՝ ոչ միայն հոգեբանորեն, այլ նաև ֆինանսապես օգնություն ցուցաբերել նման գույգերի:

– Հայաստանում յուրաքանչյուր վեցերորդը տառապում է անպտղությամբ: Դա պայմանավորված է բնակլիմայակա՞ն պայմաններով, թե՞ հանքարդյունաբերական երկիր լինելով: Արդեն 45 տարի հետո՞ գենոֆոնդում լուրջ կրիզիս կունենանք, թե՞ ավելի շուտ:

– Մենք՝ Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայով հաշվարկներ ենք կատարել՝ հասկանալու, թե ուր կգնանք, եթե այս վիճակը շարունակվի: Մենք՝ բժիշիկներս, ելնելով բնակչության շահերից, փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի մեր վերարտադրողական ինդեքսը, ազգաբնակչության պոտենցիալը բարձրացնենք: 18-44 տարեկան զույգերի ամեն հինգերորդը կամ վեցերորդը ունեն խնդիրներ: Դա պարտադիր չէ, որ արտամարմնային բեղմնավորման կամ նույնիսկ ներարգանդային ինսեմինացիայով բուժվի: Այն դեպքում, երբ երկիրն առանց այդ էլ փոքր է, մյուս կողմից միգրացիա, և սոցիալական խնդիրներ կան, եթե այս վիճակը շարունակվի այնպես, ինչպես այսօր է, ուրեմն 45 տարի հետո մեր բնակչությունը կքչանա երկու անգամ: 45 տարի հետո մեկուկես միլիոն հայ քիչ է լինելու, և նույն Եղեռնը, որ մենք ապրել ենք 100 տարի առաջ, հիմա մեր աչքի առաջ է տեղի ունենում, այսինքն՝ պետք էր ինչ-որ բան անել, և բարեբախտաբար՝ այդ հարցերին արձագանքեցին ՀԿ-ներ, վերջերս «Արագիլ» ֆոնդը՝ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ, շատ ակտիվ սկսեց աշխատել, և երկրորդ՝ պետական ատյաններում են այս հարցերը քննարկվել, ԱԺ-ում է դրական լուծում ստացել, հիմա արդեն օրենքներ են մշակվում՝ օգնելու անպտուղ զույգերին, որոնք անապահով են: Հայաստանում բազմաթիվ ընտանիքներ ունենք, որոնք կարող են երեխա ունենալ միայն այն պարագայում, եթե մենք կարողանանք աջակցել:

Իսկ անպտղության պատճառները նույնն են, ինչ ամբողջ աշխարհում՝ որոշ չափով ավելացված մեր հայկական իրականության հետ կապված խնդիրները՝ սնունդն է, ոչ առողջ ապրելակերպն է, և իհարկե՝ ջրի և օդի աղտոտված վիճակը: Պետք է քչացնել խաշ ու խաշլամաները, պետք է քչացնել նստակյաց կյանքը, տեսեք մեր հայ տղամարդկանց փորերը՝ ճարպակալած… դրա համար մեր տղամարդկանց մոտ անպտղության տոկոսը ավելի շատ է, քան կարող էր լինել, եթե առողջ ապրելակերպ լիներ:

– Իսկ անպտղության տոկոսը կանանց և տղամարդկանց մոտ որքա՞ն է:

– Քառասուն տոկոսը տղամարդկանց մոտ է, քառասուն տոկոսը՝ կանանց, իսկ տասը տոկոսը՝ երկուսը միասին, մինչդեռ նախկինում տղամարդկանց 10-15 տոկոսն էր խնդիրներ ունենում, իսկ տղամարդկանց գործոնը շատ ավելի շատ է, շատ ավելի կարևոր է… ծխախոտը, խմիչքի չարաշահումը, էլ չենք ասում՝ մենք կանաչապատ քաղաքում չենք ապրում, փոշին և սնունդն էլ՝ մյուս կողմից:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում