Ուկրաինայի կառավարությունը հունվարի 22-ին փոփոխություններ է կատարել «Հասարակական կարգի պահպանման ժամանակ հատուկ միջոցների կիրառման կանոններում»՝ թույլ տալով ՆԳՆ հատուկ ծառայություններին ջրցաններ կիրառել օդի ցածր ջերմաստիճանի պայմաններում:
Եվս մեկ որոշմամբ կառավարությունն ընդլայնել է ոստիկանության կողմից կիրառվող հատուկ միջոցների թիվը: Դրանց մեջ մասնավորապես ընդգրկվել են ձեռքի նռնակները:
Կառավարությունը նաև որոշում է կայացրել հասարակական կարգի խախտման դեպքում փակել ավտոմեքենաների երթևեկությունը ու քաղաքացիների մուտքը դեպի որոշ օբյեկտներ ու տարածքներ:









































