Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտաւգալիայի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հավաքականի և ակումբի կազմում խփած գոլերի քանակով շարունակում է լինել ամենաարդյունավետը 2013/14 թթ մրցաշրջանում:

Ռոնալդուն «Ռեալ»-ում և Պորտուգալիայի հավաքականում գումարային խփել է 39 գոլ:
Այդ ցուցանիշով երկրորդ տեղում է ՊՍԺ-ի և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը՝ 35 գոլով:

Առաջին եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթի»-ի և Իսպանիայի ընտրանու ֆուտբոլիստ Ալվարո Նեգրոդոն (27 գոլ):









































