Չորեքշաբթի Սիրիայի իշխանությունները բացել են Հալեպ քաղաքի միջազգային օդանավակայանը, որը շուրջ մեկ տարի է փակ է ապստամբ խմբավորումների հարձակման պատճառով՝ հաղորդում է SANA սիրիական պետական գործակալությունը:
Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ չորեքշաբթի օդանավակայանն ընդունել է ուղևորատար ավիաչվերթ, որով ժամանել է լրագրողների պատվիրակություն Դամասկոսից:
2013թ. փետրվարին Հալեպի շրջանում գործող գրոհայինները հայտարարել էին, այսպես կոչված, «օդանավակայանների պատերազմ»՝ հարձակում գործելով Հալեպի մի քանի ռազմաբազաների վրա:
Վերջին ամիսներին սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել մի շարք առանցքային օբյեկտների վրա, որոնք ապահովում են օդանավակայանի անվտանգությունը:







































