Սիրիայում երեք տարի շարունակվող ներքին հակամարտությունը վերածվել է միջդավանական պատերազմի և սպառնում է ամբողջ տարածաշրջանին: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Հորդանանի արտգործնախարար Նասեր Ջոուդան «Ժնև-2»-ին:
«Երեք տարի շարունակվող հակամարտությունը և կարգավորման որևէ հեռանկարի բացակայությունը հանգեցրել են իսկական միջդավանական պատերազմի, որը սպառնում է ամբողջ տարածաշրջանին»,- հայտարարել է նախարարը
Նա ընդգծել է, որ Սիրիայում հակամարտության լուծումը պետք է լինի քաղաքական և հիմնված լինի անցումային իշխանության ձևավորման վրա:










































