Սաշա Բարոն Քոենին առաջարկել են չարագործի դեր կատարել «Ալիսան հայելիների հետևում» (Through the Looking Glass), որը դիսնեյյան «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմի սիքվելն է, գրում է Variety-ն:
Դերասանի հետ բանակցությունները գտնվում են վաղ փուլում: Հայտնի է, որ նրան առաջարկել են մարմնավորել չարագործ հերոսի, սակայն դեռ տեղեկություն չկա, թե հատկապես ում: Ընդ որում՝ հայտնի է, որ Ալիսայի մասին նոր ֆիլմում հանդես կգա Միա Վասիկովսկան, որը հանդես էր եկել առաջին ֆիլմում: Սիքվելում հանդես կգա նաև Ջոնի Դեփը:
«Ալիսան հայելիների հետևում» ֆիլմի բեմադրությամբ կզբաղվի Ջեյմս Բոբինը:







































