Իրանը մեծ հույսեր չի դնում սիրիական հարցի խաղաղ կարգավորան «Ժնև-2» միջազգային համաժողովի արդյունքների վրա տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում: Այս մասին հայտարարել է իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռուհանին իրանական «Ալ-Ալյամ» հեռուստաալիքի եթերում:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի «Ժնև-2» համաժողովը տարածաշրջանում խաղաղության ու կայունության բերի: Սակայն ամեն ինչ խոսում է այն մասին, որ չարժե մեծ հույսեր կապել այդ համաժողովի հետ ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող խնդրում»,- ասել է Ռուհանին:
Հիշեցնենք, որ համաժողովը շվեյցարական Մոնտրյո քաղաքում մեկնարկել է այսօր: Երեկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հետ էր կանչել մասնակցության Իրանի հրավերն այն բանից հետո, երբ Իրանը հրաժարվել էր ընդունել «Ժնև-1»-ի կոմյունիկեն:








































