Saturday, 27 06 2026
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ

Ցանկացած քաղաքացի պիտի մտածի, որ իր ձայնն ինչ-որ բան կփոխի. հայտնիները՝ «Դեմ եմ»-ի մասին

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարը ապակուսակցական է, ապաքաղաքական: Հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանը նշեց, որ անհիմն են խոսակցությունները, թե իրենց պայքարը կարող է ուղղորդվել ինչ-որ ուժի կողմից. նման բան չի եղել ու չի լինելու: Նա նաև կարևորեց, որ իրենց են միացել հայտնի անձինք:

«Դա շատ կարևոր է, երբ հայտնիներն ունեն իրրենց դիրքորոշումը: Սա իրոք մեծ ազդեցություն ունի քաղաքացիական բարձրակարգ հասարակարգ դաստիարակելու հարցում: Ես շատ կցանկանայի, որ հայտնիներն ունենան իրենց քաղաքացիական դիրքորոշումը և արտահայտեն, իսկ մարդիկ կկարողանան սեփական կարծիք ձևավորել՝ նաև նրանց լսելով: Այս քայլը ողջունում եմ:

Օրենքը, բնականաբար, օրենսդիրի միջոցով էր լուծում ստանալու, քաղաքացիները միայնակ չէին կարող պայքարել, և չի կարելի չարաշահել այդ հիմնավորումը: Այո, ինչ-ինչ կոչեր հնչում էին, բայց հիշում եք՝ մեր խումբը վանկարկում էր այն, ինչի համար պայքարում էին, բայց դա ոչ թե հակադրություն էր, այլ հիշեցում»,- ասաց նա՝ վերահաստատելով. սա միմիայն քաղաքացիական պայքար է:

Ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը նշեց, որ հարցազրույցներից մեկի ժամանակ իրեն ուղղված հարցը՝ ինչպես եղավ, որ մինչ այժմ չէին երևում, հիմա սկսեցին երևալ, իրեն զարմացրել է, սակայն այժմ նա ունի հարցի պատասխանը: «Երբ տրանսպորտի հետ կապված շարժումը եղավ, իմ ընկերներն էին պայքարում, ես էլ միացա, հասկացա, որ մեր՝ այնտեղ լինելը ինչ-որ օգուտ տվեց, նաև մարդիկ հասկացան՝ միասին պայքարելով գուցե ինչ-որ բան լինի: Երբ հասկանում ես, որ քո քայլը կարող է գոնե կես տոկոս օգուտ տալ, դու միանում ես էդ օրենքին»,- ասաց նա:

Նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Լևոն Հարությունյանը, նշեց, որ իրենց հետագա քայլերը կախված են զարգացումներից, ՍԴ որոշումից, որին մի քանի օր է մնացել: Սակայն անկախ դրանից (օրենքը հակասահմանադրական պիտի համարվի մարտի 28-ից սկսած դատական նիստերի ժամանակ), եթե անգամ հիմա կասեցնեն օրենքի կիրառումը, իրենք պիտի պայքարեն, որ այս օրենքը հակասահմանադրական ճանաչվի:

«Ձևեր չեմ ուզում նշել, միայն կասեմ՝ ավտոերթ էլի է լինելու: Թող չմտածեն, որ ոստիկանությունը, գալով, մեզ վախեցրեց, մենք համարներս կտանք, որ չտանջվեն: Մեր ամենամեծ խնդիրը տարանջատումն է միմյանցից: Ուզում եմ հավատալ, որ բոլորս հայ ենք, ու բոլորս պիտի պայքարենք մեր իրավունքների համար: Այս պայքարում ամենամեծ փաստն այն է, որ ձևավորվում է քաղաքացին՞ Ինչո՞ւ չեք գրում այդ մասին. քաղաքացի, որ արդեն իսկ պայքարում է իր իրավունքների համար, չի թողնելու՝ վաղը իրենց վզին ինչ օրենք ուզեն՝ փաթաթեն»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ չկա աշխարհում մի երկիր, որտեղ օրենքն այս ձևով մտցրած լինեն, սակայն ցանկացած քաղաքացի պիտի մտածի, որ իր ձայնն ինչ-որ բան կփոխի:

Լուսանկարը՝ Hetq.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում