ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն Ուկրաինայում բռնության անհապաղ դադարեցման կոչ է արել՝ բողոքի ակցիաների մասնակիցների մահվան մասին տեղեկություններից հետո: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Ես կտրուկ դատապարտում եմ բռնության սաստկացումը չորեքշաբթի գիշերը Կիևում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ: …Բոլոր բռնի գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն և օպերատիվ կերպով հետաքննվեն»,- ասվում է Էշթոնի հայտարարության մեջ:
ԶԼՄ-ները հայտնում են 3 զոհի մասին, որից երկուսի մահն Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հաստատել է:










































