Սիրիայի ընդդիմությունը, որը մասնակցում «Ժնև 2» խաղաղության համաժողովին, պատրաստվում է ներդնել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ հանդիպման հաջող ավարտն ապահովելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, իր ելույթում հայտարարել է Սիրիայի ընդդիմության ազգային կոալիցիայի առաջնորդ Ահմեդ Ջաբրան:
«Երբ մենք Սիրիայի ընդդիմության ներսում խոսում ենք հապշտապ բանակցություններ անցկացնելու անհրաժեշտության մասին, դա իրականություն է: Այլևս չի կարելի հետաձգել: Մենք բոլոր ջանքերը կներդնենք այսօրվա հանդիպման բարեհաջող ավարտն ապահովելու համար»,- ասել է նա:
Սիրիայի ազգային կոալիցիայի առաջնորդը նաև կոչ է արել իշխանությունների պատվիրակությանը հաստատել իրենց պատրաստակամությունը անցումային կառավարություն ստեղծելու ծրագրերին:
«Ես կոչ եմ անում պարվիրակությանը անհապաղ ստորագրել Ժնևի կոմյունիկեն՝ համաձայնվելով, որպեսզի Ասադը ցած դնի իր բոլոր լիազորությունները, այդ թվում գործադիր և ռազմական իշխանությունը»,- ասել է Ջաբրան: Նրա խոսքով՝ հենց դա կլինի առաջին քայլը «Նոր Սիրիայի» կառուցման ճանապարհին:







































